English (United Kingdom)Armenian (Հայերեն)French (Fr)Russian (CIS)Greek

Please download the latest version of Adobe Flash Player in order to be able to view the content of this website.

Get Adobe Flash player

Յաղորդագրություններ

We use cookies to offer you the best online experience. By continuing to use our website, you agree to the use of cookies. Learn more...

"I accept"
Հայերի ներկայությունը Կրետե կղզում Տպել Էլ.փոստ

Հայերի ներկայությունը Կրետե կղզում հաշվվում է բյուզանդական ժամանակներից : Հայտնի է, որ 10-րդ դարում Փոքր Ասիայում գոյություն ունեին երկու հայկական զինվորական բնակավայրեր Պրիինում եվ Պլատանիում: Երբ Նիկիֆորոս Ֆոկան ազատագրեց կղզին, շատ հայ զինվորներ իրենց ընտանիքներով հաստատվեցին այնտեղ, այդպիսով ձեռք բերելով նոր հայրենիք: Այդ մասին են վկայում բնակավայրերին տրված հետևյալ անվանումները. օրինակ` «Արմենի» անունով գյուղեր կան Ապոկորոնում, Ռեթիմնոյում, Սիտիայում, «Արմենյանա» անվանումով` Ամարիում, Արմենոխորյոч` Կիսսամոյում, «Արմանոյյա»` Մոնոֆատսիում, ինչպես նաև որոշ տեղանվանումներ, որոնք են` Արմենոկամբոս», «Արմենոկաստելլի» և «Արմենոպետրա»:

Դեռևս 14-րդ դարի սկզբից Կրետե կղզին ուներ առևտրական հարաբերություններ Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են Գենետիկայի Սենատի որոշումները, որտեղ նշվում է, որ Վենետիկի առևտրական շարժակազմը Հայաստանից վերադառնալիս անցնում էր Կրետե կղզով:

Նիկոլայոս Թոմադակիի վկայությամբ, Կրետե կղզում հայերի վերաբնակեցման հիմնական պատճառները երկուսն էին: Դրանք նշված են ինչպես 1363թ. փաստաթղթերում, որտեղ առկա է Վենետիկի որոշումը հայերին Հայաստանից եվ Պոնտոսից ընդունելու մասին, այնպես էլ Իրակլիոնի արխիվի 1670 - 1715թ. փաստաթղթերում, այն է Կրետեի մայրաքաղաքում բնակվում էին հայեր: Խանդակի (Իրակլիոնի հին անվանումը) հանձնման ժամանակ մայրաքաղաքի հունական եվ եվրոպական բնակչությունը հետևում է վենետիկցիներին, այսպիսով թուրքերը հեշտությամբ գրավում են կղզին: Թուրքական տիրապետության ժամանակ Կրետե են ներգաղթել հայեր նաև Կոստանդնուպոլսից, Դիվրիկից և Երևանից: Կան նաև վկայությություններ այն մասին, որ 1905թ. արդեն կային յոթ հայկական ընտանիքներ, որոնք զբաղվում էին սուրճի և գործվածքի առևտրով:

Հայերի` Իրակլիոնում բնակության հիմնական պատճառը հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գոյությունն էր: Փոքր Ասիայի կործանումից հետո Կրետե կղզում ապաստան գտան 2000 հայեր, որոնք ծագում էին Զմյուռնիայից, Մագնիսիայից, Այվալիից, Օդեմիսիոյից, Պերգամոյից, Պրուսայից և Կեսարիայից: Հայ ընտանիքներից 230-ը բնակություն հաստատեց Իրակլիոնում, 46-ը Ռեթիմնոյում, 24-ը Սիտիայում, 27-ը Խանիայում: Իրակլիոնի հայկական եկեղեցում կազմվեց ծխական խորհուրդ, մարզական ընկերություն, գործում էր դպրոց երկու հայ և մեկ հույն ուսուցիչներով, մանկապարտեզ, գրադարան:

Դպրոցում, որը գործում էր մինչև 1946թ., ուսանում էին 200 աշակերտներ, սակայն նրանց թիվը կրճատվեց Սովետական Հայաստան հայրենադարձվելու պատճառով:

«Արմենիս» բառը որպես ազգանուն հաճախ ենք հանդիպում Կրետե կղզում: Պատմագետ Անդրեաս Կորնարոսը վկայում է այն մասին, որ Նիկիֆորոս Ֆոկայի ժամանակ հայ ընտանիքներ են հաստատվել Կրետե կղզում Կոստանդնուպոլսից, և որ հենց նրա ժամանակաշրջանում էլ առաջին անգամ լսվում է «Արմենիս» ազգանունը: Նույն ժամանակաշրջանում հայերի ներկայության մասին են վկայում նաև Խանիայի շրջանում հայտնաբերված հայերեն գրությամբ չորս գերեզմանաքարերը, որոնք տեղադրված են սուրբ Ղուկաս եկեղեցու մուտքի մոտ գտնվող գերեզմանատանը: Գերեզմանաքարերը տարիների ընթացքում մեծ վնասներ են կրել: Այդ իսկ պատճառով եկեղեցու վերականգման ժամանակ դրանք տեղափոխվեցին Խանիայի Հնագիտական թանգարան: Չորս գերեզմանաքարի վրա էլ գրված է նույն արտահայտությունը. «Սա մահարձան - գերեզմանաքար է»:

Իրակլիոնի հայկական եկեղեցին համարվում է ամենահին եկեղեցին, որը փրկվել է Եվրոպայում: 1669թ., երբ Խանդակը վենետիկցիներից անցավ թուրքերին, մի թուրք նպարավաճառ Ամրո անունով, որի մ այրը հայուհի էր, գնում է եկեղեցին թուրքերից, այսպիսով եկեղեցին շարունակեց պահպանվել որպես հայկական եկեղեցի:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ թուրքական տիրապետության տակ անցկացված ավելի քան 200 տարիների ընթացքում հայկական Սբ. Կարապետ եկեղեցին և հունական Սբ. Մաթևոս եկեղեցին Սինայում, միակ գործող եկեղեցիներն էին:

Եկեղեցու նախամուտքի տարածքում տեղադրված է մի հուշաքար, որտեղ ամեն տարի, ապրիլի 24-ին կատարվում է հոգեհանգստի արարողություն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Համաձայն եկեղեցու մուտքի գլխին տեղադրված մակագրության, այն կառուցվել է 1669թ., որն էլ փաստում է եկեղեցու ամենահին լինելը: Եկեղեցու բակում կան հայերեն տառերով, սպիտակ մարմարից պատրաստված ավելի քան 30 գերեզմանաքարեր, որոնք պատկանում էին 17-րդ դարի սկզբին գաղթած հայ ընտանիքներին: Նշենք նաև, որ եկեղեցուց ոչ շատ հեռու` քաղաքի արևմտյան մասում` «վենետիկյան պատից» դուրս, գտնվում է հայկական գերեզմանոցը` մոտ 4 հազար քառ.մ տարածութամբ, որը տրվել է հայերին դեռ վաղուց:

 

Λάβετε νέα μας...

Այցելուներ

ԱՅԺՄ ԴՈՒՆ 62 ԱՅՑԵԼՈՒՆ ԵՍ

Հպումներ

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter